16:46  ,  16 փետրվարի, 2022

Պեկին-2022. Նորվեգիան նվաճեց 13-րդ ոսկե մեդալը (ֆոտո)

Պեկինում ավարտին մոտեցող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 13-րդ ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիան։

Դահուկավազքի տղամարդկանց թիմային արագավազքում դասական ոճով անգերազանցելի էին նորվեգացիներ Էրիկ Վալնեսն ու Յոհաննես Կլեբոն։

Նորվեգիան ընդհանուր թիմային հաշվարկի առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող Գերմանիան ունի 10 ոսկե մեդալ։

Պեկին-2022, դահուկավազք, տղամարդիկ, թիմային արագավազք, դասական ոճ

  1. Էրիկ Վալնես - Յոհաննես Կլեբո (Նորվեգիա)՝ 19.22,9
  2. Իիվո Նիսկանեն - Յոնի Մյակի (Ֆինլանդիա)՝ +2,5
  3. Ալեքսանդր Բոլշունով - Ալեքսանդր Տերենտիեւ (Ռուսաստան)՝ +4,3

Ֆրիսթայլ, տղամարդիկ, ակրոբատիկա

  1. Ցի Գուանպու (Չինաստան)՝ 129,00
  2. Ալեքսանդր Աբրամենկո (Ուկրաինա)՝ 116,50
  3. Իլյա Բուրով (Ռուսաստան)՝ 114,93

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English