18:23  ,  14 փետրվարի, 2022

Նեյմարը մասնակցել է ՊՍԺ-ի մարզմանը «Ռեալի» դեմ խաղի նախօրեին

ՊՍժ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մասնակցել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի մարզման Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին, հաղորդում է RMC Sport-ը։

30-ամյա ֆուտբոլիստը պետք է ընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում։ Սպասվում է, որ նա կմասնակցի առաջիկա խաղին։

2021թ. նոյեմբերի 28-ին ստացած վնասվածքից հետո Նեյմարը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news