16:46  ,  11 փետրվարի, 2022

Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ

Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Մարտի 24-ին Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի 10-րդ տուրում կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։

Հանդիպումը տեղի կունենա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։

Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ հայ ֆուտբոլիստները 2։0 հաշվով հաղթել էին Լյուքսեմբուրգի հասակակիցներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում