10:20  ,  9 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Նորվեգիան 4 ոսկե մեդալով դարձյալ գլխավորեց մեդալային հաշվարկը (ֆոտո)

Նորվեգիայի ներկայացուցիչ Բիրկ Ռուուդի հաղթանակով ավարտվեց ֆրիսթայլի տղամարդկանց բիգ-էյր մրցաձեւի օլիմպիական մրցումը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Կոլբի Սթիվենսոնը։ Բրոնզե մեդալակիր դարձավ շվեդ Հենրիկ Հարլաուտը։

Նորվեգիան մեդալային հաշվարկում դարձյալ բարձրացավ առաջին տեղ։

 

Պեկին-2022․ Ֆրիսթայլ, տղամարդիկ, բիգ-էյր

  1. Բիրկ Ռուուդ (Նորվեգիա)՝ 187,75
  2. Կոլբի Սթիվենսոն (ԱՄՆ)՝ 183,00
  3. Հենրիկ Հարլաուտ (Շվեդիա)՝ 181,00

--

Մեկնարկել է 9:45-ին (Երեւանի ժամանակ). Լեռնադահուկային սպորտ, կանայք, ոլորավայրէջք։

11:50. Սնոուբորդ, կանայք, սնոուբորդ-կրոս։

15:00. Դահուկային երկամարտ. HS-109 ոստնակ + 10 կմ դահուկավազք։

17:10. Շորթ-տրեկ, տղամարդիկ, 1500 մետր։

17:35. Սահնակային սպորտ, տղամարդիկ, երկտեղանի սահնակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news