22:39  ,  7 փետրվարի, 2022

Երեւանի «Նոան» տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրում (ֆոտո)

Երեւանի «Նոան» այսուհետեւ իր տնային հադիպումները կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում, որը տեղավորում է 3 100 հանդիսական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նոան» փետրվարի 24-ին կհյուրընկալվի «Արարատին», իսկ Արմավիրում կխաղա 20-րդ տուրում` ընդունելով  «Ալաշկերտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում