01:52  ,  7 փետրվարի, 2022

«Ռեալն» ուժեղ էր «Գրանադայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Գրանադայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

74-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

«Ռեալը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից»։ «Գրանադան» 16-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ» - «Գրանադա»՝ 1։0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս