17:51  ,  6 փետրվարի, 2022

«Լիվերպուլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» հյուրընկալեց Ուելսի «Կարդիֆ Սիթիին»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի դարպասը գրավեցին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն եւ անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։

«Լիվերպուլում» նորամուտը նշեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, որը դարձավ այդ երկրի առաջին ներկայացուցիչը լիվերպուլյան ակումբի պատմության մեջ։

«Լիվերպուլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Կարդիֆ Սիթի»՝ 3։1 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 53, Տակումի Մինամինո, 68, Հարվի Էլիոթ, 76 – Ռուբին Քոլուիլ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում