Նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ եւ կղեկավարի գեղարվեստական մարմնամարզությունը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին ֆեդերացիայից։
Քիչ առաջ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանի, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մասնակցությամբ։ Նատալյա Ռոտենբերգը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել ֆեդերացիայի ժողով, որի ընթացքում ներկայացվել է Ռոտենբերգի թեկնածությունը։ ՀՄՖ խորհրդի որոշմամբ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է ՀՄՖ փոխնախագահ գեղարվեստական մարմնամարզության գծով։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:32 , 6 նոյեմբերի
09:06 , 6 նոյեմբերի
02:21 , 6 նոյեմբերի
02:07 , 6 նոյեմբերի
01:59 , 6 նոյեմբերի
23:42 , 5 նոյեմբերի
22:50 , 5 նոյեմբերի
22:20 , 5 նոյեմբերի 
21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի