12:20 4 փետրվարի, 2022Նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ եւ կղեկավարի գեղարվեստական մարմնամարզությունը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին ֆեդերացիայից։
Քիչ առաջ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանի, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մասնակցությամբ։ Նատալյա Ռոտենբերգը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել ֆեդերացիայի ժողով, որի ընթացքում ներկայացվել է Ռոտենբերգի թեկնածությունը։ ՀՄՖ խորհրդի որոշմամբ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է ՀՄՖ փոխնախագահ գեղարվեստական մարմնամարզության գծով։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.