20:44  ,  1 փետրվարի, 2022

ԱԱ-2022․ Հարավային Կորեան 10-րդ անգամ անընդմեջ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Ֆուտբոլի Հարավային Կորեայի հավաքականը 10-րդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Ասիական գոտու խմբային երրորդ փուլի 8-րդ տուրում Հարավային Կորեայի թիմը Դուբայում մրցեց Սիրիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Պորտուգալացի Պաուլու Բենտուի գլխավորած թիմը A խմբում 20 միավորով երկրորդ տեղում է եւ անհասանելի է երրորդ տեղում 9 միավորով գտնվող ԱՄԷ-ի թիմի համար։ Խմբի առաջատարը 22 միավոր վաստակած Իրանն է, որը նախորդ տուրում էր ապահովել ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news