Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել Բելառուսը ներկայացնող 21-ամյա պաշտպան Իլյա Ուդոդովի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նախքան «Նոա» տեղափոխվելը, նա հանդես է եկել Բելառուսի «Դնեպրի» կազմում:
Հայաստանի Պրեմիեր լիգայի 15 խաղից հետո «Նոան» 22 միավորով չորրորդն է եւ 8 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Արարատից»։ Հայաստանի առաջնությունում հաջորդ հանդիպումը «Նոան» ձմեռային դադարից հետո կանցկացնի «Արարատի» հետ փետրվարի 24-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում