19:59  ,  23 հունվարի, 2022

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նվաճեց շախմատի տղամարդկանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթողի կոչումը:

Հայաստանի նորընծա չեմպիոնը վերջին՝ 11-րդ տուրում սեւ խաղաքարերով հաղթեց Արման Միքայելյանին եւ 8 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը: Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը 7,5 միավորներով կիսեցին երկրորդ տեղը: Լրացուցիչ միավորներով երկրորդ տեղում է Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը զբաղեցրեց երրորդ տեղը:

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Մանուել Պետրոյսան՝ 8 միավոր, Հայկ Մ. Մարտիրոսյան՝ 7,5, Շանթ Սարգսյան՝ 7,5, Սամվեր Տեր-Սահակյան՝ 6,5, Հովհաննես Գաբուզյան՝ 6, Տիգրան Հարությունյան՝ 5,5, Մամիկոն Գարիբյան՝ 5, Արման Փաշիկյան՝5, Արման Միքայելյան՝ 4, Դավիթ Շահինյան՝ 4, Տիգրան Լ. Պետրոսյան՝ 3,5, Զավեն Անդրեասյան՝ 3,5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում