19:59 23 հունվարի, 2022Մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նվաճեց շախմատի տղամարդկանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթողի կոչումը:
Հայաստանի նորընծա չեմպիոնը վերջին՝ 11-րդ տուրում սեւ խաղաքարերով հաղթեց Արման Միքայելյանին եւ 8 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը: Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը 7,5 միավորներով կիսեցին երկրորդ տեղը: Լրացուցիչ միավորներով երկրորդ տեղում է Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը զբաղեցրեց երրորդ տեղը:
Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Մանուել Պետրոյսան՝ 8 միավոր, Հայկ Մ. Մարտիրոսյան՝ 7,5, Շանթ Սարգսյան՝ 7,5, Սամվեր Տեր-Սահակյան՝ 6,5, Հովհաննես Գաբուզյան՝ 6, Տիգրան Հարությունյան՝ 5,5, Մամիկոն Գարիբյան՝ 5, Արման Փաշիկյան՝5, Արման Միքայելյան՝ 4, Դավիթ Շահինյան՝ 4, Տիգրան Լ. Պետրոսյան՝ 3,5, Զավեն Անդրեասյան՝ 3,5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.