22:37  ,  20 հունվարի, 2022

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» կընդունի «Լեչեին»։

Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ չընդգրկելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը 100-րդ հանդիպումը կանցկացնի հռոմեական ակումբում, եթե դուրս գա փոխարինման։

«Ռոմա»․  Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Իբանյես, Կումբուլա, Մեյթլանդ-Նայլս, Կրիստանտե, Վերետու, Կառլես Պերես, Սերժիու Օլիվեյրա, Ֆելիքս, Աբրահամ։

«Ռոմա» - «Լեչե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում