14:55  ,  20 հունվարի, 2022

Դեմբելեն դուրս է մնացել «Բարսելոնայի» հայտացուցակից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրապարակել է կազմը, որը կմասնակցի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջիկա խաղին։ Հայտացուցակից դուրս է մնացել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

«Բարսելոնան» մտադիր է 24-ամյա ֆուտբոլիստին վաճառել մինչեւ հունվարի 31-ը՝ տրանսֆերային պատուհանի փակվելը, հաղորդում է Sport.es-ը։ 

Կազմ է վերադարձել դանիացի հարձակվող Մարտին Բրայթուեյթը, որը մոտ կես տարի վերականգնվում էր վնասվածքից հետո։

Իսպանիայի գավաթի խաղարկության «Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 00։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս