14:55 20 հունվարի, 2022«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրապարակել է կազմը, որը կմասնակցի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջիկա խաղին։ Հայտացուցակից դուրս է մնացել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
«Բարսելոնան» մտադիր է 24-ամյա ֆուտբոլիստին վաճառել մինչեւ հունվարի 31-ը՝ տրանսֆերային պատուհանի փակվելը, հաղորդում է Sport.es-ը։
Կազմ է վերադարձել դանիացի հարձակվող Մարտին Բրայթուեյթը, որը մոտ կես տարի վերականգնվում էր վնասվածքից հետո։
Իսպանիայի գավաթի խաղարկության «Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 00։30-ին։
— FC Barcelona (@FCBarcelona) January 20, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.