02:37  ,  20 հունվարի, 2022

«Ինտերը» հաղթեց լրացուցիչ ժամանակում եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում երկրի չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ միայն լրացուցիչ ժամանակում՝ 3։2։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ եւ քառորդ եզրափակիչ ուղեգիր բերեց իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի գոլը 104-րդ րոպեին։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ինտեր» - «Էմպոլի»՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 13, Անդրեա Ռանոկիա, 90+1, Ստեֆանո Սենսի, 104 - Նեդիմ Բայրամի, 61, Յոնուց Ռադու, 76, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով