23:40  ,  19 հունվարի, 2022

Խաչանով․ Սպասում էի Նադալի հետ մրցախաղին, ցանկանում էի, որ այն լինի

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալիի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թենիսիստները կհանդիպեն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։

«Մտքումս սպասում էի այս մրցախաղին, ցանկանում էի, որ այն լինի։ Բայց դրա համար անհրաժեշտ էր անցնել երկու շրջան։ Իմ եւ Նադալի նախորդ երեք մրցախաղերում հաղթանակի իրական հնարավորություններ ունեի։

Մեկ-երկու տարի չենք խաղացել, իսկապես, շատ հետաքրքիր կլինի։ Սպասում եմ այս մրցախաղին, կպատրաստվեմ եւ կձգտեմ անել առավելագույնը։ Ինձ լավ եմ զգում, ամեն մրցախաղի հետ ավելի ուժեղ եմ դառնում»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Խաչանով - Նադալ մրցախաղը տեղի կունենա հունվարի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում