01:52  ,  19 հունվարի, 2022

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ՝ 4։1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Սամպդորիային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

«Յուվենտուսը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իտալիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 4։1 (տեսանյութ)

Խուան Կուադրադո, 25, Դանիելե Ռուգանի, 52, Պաուլո Դիբալա, 67, Ալվարո Մորատա, 77, 11մ - Անդրեա Կոնտի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English