23:31  ,  18 հունվարի, 2022

«Լացիոն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Հռոմի «Լացիոն» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն ընդունեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլի շնորհիվ՝ 1։0։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։

Քառորդ եզրափակիչում «Լացիոյի» մրցակիցը կլինի «Միլանը», որը պայքարից դուրս էր թողել «Ջենոային»՝ 3։1։

Իտալիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 1։0 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 106

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով