12:22  ,  18 հունվարի, 2022

AusOpen. Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Հենրի Լաակսոնենի հետ եւ առավելության հասավ 1 ժամ եւ 54 րոպեում՝ 6:1, 6:4, 7:6 (7:3)։

Երկրրորդ շրջանում Մեդվեդեւի մրցակիցը կլինի բրիտանացի Լիամ Բրոեդիի եւ ավստրալացի Նիկ Կիրյոսի դիմակայության հաղթողը։

Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 6:3, 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել իտալացի Ջանլուկա Մաջերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English