«Բարսելոնայի» եւ Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է Reuters-ը:
«Չիկագո Ֆայր» ակումբի 15-ամյակի հետ կապված միջոցառումների ժամանակ Չիկագոյում նախկին ֆուտբոլիստը հարվածել է Bulgaria Now թերթի թղթակցին, երբ վերջինս հարցազրույց վերցնելու խնդրանք է ներկայացրել:
Ոստիկանությունում հաստատել են ստացված բողոքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում