Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը տեղափոխվել է։ Պատճառը «Արսենալում» կորոնավիրուսի բռնկումն է եւ վնասվածքների մեծ թիվը։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմում մնացել է 12 առողջ խաղացող։
«Տոտենհեմը» դեմ էր արտահայտվել հանդիպման տեղափոխմանը, սակայն Պրեմիեր լիգայի ղեկավարությունը բավարարել է «Արսենալի» խնդրանքը։
«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը պետք է տեղի ունենար հունվարի 16-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում