12:15  ,  14 հունվարի, 2022

«Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը փոխարինող է փնտրում անգլիացի պաշտպան Կիրան Տրիպիերին, որը տեղափոխվել է անգլիական «Նյուքասլ»։

Transfermarkt-ը Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

«Աթլետիկոն» դիտարկում է նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» խաղացող Ռասմուս Կրիստենսենի եւ իսպանական «Վալենսիան» ներկայացնող Դանիել Վասի տարբերակները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում