19:44  ,  13 հունվարի, 2022

Ավստրալիայի կառավարությունը դարձյալ կչեղարկի Ջոկովիչի մուտքի վիզան

Ավստրալիայի կառավարությունը դարձյալ կչեղարկի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան։ Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշման մասին կհայտարարի հունվարի 14-ին, հաղորդում է The Age-ը։ Վտարման մասին որոշումից հետո Ջոկովիչի փաստաբաններն անմիջապես կդիմեն դատարան եւ դարձայլ կբողոքարկեն որոշումը։ 

Սերբ թենիսիստը Մելբուռն է ժամանել Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու նպատակով։  Նա պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։

Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» այս մրցաշարի 9-ակի հաղթող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English