22:28  ,  12 հունվարի, 2022

Իտալիայի գավաթ. «Ատալանտան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Վենեցիային»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

«Ատալանտայից» աչքի ընկան կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը եւ դանիացի պաշտպան Յոակիմ Մեհլեն։

«Ատալանտան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ատալանտա» - «Վենեցիա»՝ 2։0 

Լուիս Մուրիել, 12, Յոակիմ Մեհլե, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով