11:11  ,  12 հունվարի, 2022

Ֆատին, Դե Յոնգն ու Արաուխոն պատրաստ են «Ռեալի» դեմ խաղին

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը եւ հարձակվող Անսու Ֆատին կկարողանան օգնել Չավիի գլխավորած թիմին Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայությունում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Երեք ֆուտբոլիստներն էլ վերականգնվել են վնասվածքներից հետո եւ բժշկական շտաբից խաղալու թույլտվություն են ստացել։

Այս տարվա առաջին «էլ Կլասիկոյին» պատրաստ կլինեն նաեւ կիսապաշտպան Պեդրին ու հարձակվող Ֆերան Տորեսը, որոնք վարակվել էին կորոնավիրուսով հունվարի 3-ին։ Հունվարի 11-ին նրանց թեստերի պատասխանները եղել են բացասական։

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English