12:05  ,  11 հունվարի, 2022

«Յուվենտուսը» մտադիր է այս ամիս ձեռք բերել «Զենիթի» հարձակվողին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է այս ամիս ձեռք բերել Սանկտ Պետերբուրգի հարձակվող Սերդար Ազմունին։ Ռուսական ակումբը իրանցի ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 20 միլիոն եվրո, հաղորդում է TuttoJuve-ն։ Ազմունի պայմանագիրը «Զենիթի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ռուսական մամուլը գրել էր, որ ֆրանսիական «Լիոնն» Ազմունի համար առաջարկել է 3 միլիոն եվրո, անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»՝ 6 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ազմունի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս