12:05 11 հունվարի, 2022Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է այս ամիս ձեռք բերել Սանկտ Պետերբուրգի հարձակվող Սերդար Ազմունին։ Ռուսական ակումբը իրանցի ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 20 միլիոն եվրո, հաղորդում է TuttoJuve-ն։ Ազմունի պայմանագիրը «Զենիթի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ռուսական մամուլը գրել էր, որ ֆրանսիական «Լիոնն» Ազմունի համար առաջարկել է 3 միլիոն եվրո, անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»՝ 6 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ազմունի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.