10:54  ,  11 հունվարի, 2022

Ջոկովիչը փակ մարզում է անցկացրել, Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարարը դեռ կարող է վտարել նրան

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մելբուռնում Ռոդ Լեյվերի անվան կորտում մարզում է անցկացրել փակ ռեժիմով, հաղորդում է ESPN-ը։ Մարզումից առաջ անջատել են տեսախցիկները եւ փակել կորտ տանող մուտքերը։

Ավստրալիայի ներգաղթի հացերով նախարար Ալեք Հոուկը դեռ իրավունք ունի վտարել Նովակ Ջոկովիչին երկրի տարածքից։ Թեեւ դատարանը բավարարել էր մուտքի վիզայի չեղարկման հարցով Ջոկովիչի բողոքարկումը, սակայն Ավստրալիայի օրենքներով կառավարությունն ունի իրավունք վտարելու անցանկալի անձանց։

Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Ջոկովիչն անցած տարի 9-րդ անգամ նվաճել է «Մեծ սաղավարտի» այս մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English