01:53  ,  11 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Աստոն Վիլային» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 8-րդ րոպեին խփեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 1։0 

Սկոթ Մաքթոմինայ, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում