19:54  ,  9 հունվարի, 2022

«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» դուրս եկան 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլն» ընդունեց «Շրուսբերի Թաունին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը դուրս եկավ հաջորդ փուլ։

Պայքարը շարունակում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը տանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մորքամի» նկատմամբ։

Լոնդոնի «Վեստ Հեմը» 2։0 հաշվով պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին», «Վուլվերհեմփթոնը» 3։0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Շրուսբերի Թաուն»՝ 4։1 (տեսանյութ)

Քեյդ Գորդոն, 34, Ֆաբինյո, 44, 11մ, 90+3, Ռոբերտո Ֆիրմինո, 78 - Դենիել Ուդո, 27

«Տոտենհեմ» - «Մորքամ»՝ 3։1 (տեսանյութ)

Հարի Ուինքս, 74, Լուկաս Մոուրա, 85, Հարի Քեյն, 88 - Էնթոնի Օ’Քոնոր, 33

«Վեստ Հեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2։0

Մանուել Լանսինի, 34, Ջարոդ Բոուեն, 90+3

«Վուլվերհեմփթոն» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3։0

Դանիել Կաշտելու, 14, 80, Նելսոն Սեմեդու, 72

«Նոթինգեմ» - «Արսենալ»՝ 21։10 (Երեւանի ժամանակ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով