19:54 9 հունվարի, 2022Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլն» ընդունեց «Շրուսբերի Թաունին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը դուրս եկավ հաջորդ փուլ։
Պայքարը շարունակում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը տանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մորքամի» նկատմամբ։
Լոնդոնի «Վեստ Հեմը» 2։0 հաշվով պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին», «Վուլվերհեմփթոնը» 3։0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Լիվերպուլ» - «Շրուսբերի Թաուն»՝ 4։1 (տեսանյութ)
Քեյդ Գորդոն, 34, Ֆաբինյո, 44, 11մ, 90+3, Ռոբերտո Ֆիրմինո, 78 - Դենիել Ուդո, 27
«Տոտենհեմ» - «Մորքամ»՝ 3։1 (տեսանյութ)
Հարի Ուինքս, 74, Լուկաս Մոուրա, 85, Հարի Քեյն, 88 - Էնթոնի Օ’Քոնոր, 33
«Վեստ Հեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2։0
Մանուել Լանսինի, 34, Ջարոդ Բոուեն, 90+3
«Վուլվերհեմփթոն» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3։0
Դանիել Կաշտելու, 14, 80, Նելսոն Սեմեդու, 72
«Նոթինգեմ» - «Արսենալ»՝ 21։10 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.