02:23  ,  6 հունվարի, 2022

Մադրիդի «Ռեալը» հասավ ռեւանշի (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը» Ալկոյ քաղաքում հյուրընկալվեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանոյին»։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Արքայական թիմի կազմում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն եւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ «Ալկոյանոյի» խաղացողի կողմից։

Անցած մրցաշրջանում «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի ղեկավարությամբ պարտվել էր «Ալկոյանոյին» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում։ Ալկոյում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը հաղթել էին 1։0 հաշվով։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Ալկոյանո» - «Ռեալ»՝ 1։3 (տեսանյութ)

Դանիել Վեգա, 66 - Էդեր Միլիտաո, 39, Մարկո Ասենսիո, 76, Խոսե Խուան, 78, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում