13:21  ,  5 հունվարի, 2022

Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Էվերտոն»

Շոտլանդիայի հավաքականի 20-ամյա պաշտպան Նաթան Պատերսոնը շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսից» տեղափոխվեց «Էվերտոն»։ Լիվերպուլյան ակումբը նրա հետ կնքել է 5,5 տարվա պայմանագիր։

Հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում սա «Էվերտոնի» երկրորդ ձեռքբերումն է։ Կիեւի «Դինամոյից» «Էվերտոն» էր տեղափոխվել եզրային պաշտպան Վիտալի Միկոլենկոն։

Անգլիայի առաջնության 18 խաղից հետո «Էվերտոնը» 19 միավորով 15-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում