Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Էվերտոնին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
70-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, սակայն արդեն 4 րոպե անց լիվերպուլյան թիմը վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ անգլիացի պաշտպան Ջերեդ Բրենթուեյթը։
«Չելսին» 37 միավորով երրորդն է, «Էվերտոնն» ունի 19 միավոր եւ 14-րդն է։
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Չելսի» - «Էվերտոն»՝ 1։1 (տեսանյութ)
Մեյսոն Մաունթ, 70 - Ջերեդ Բրենթուեյթ, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում