00:51  ,  16 դեկտեմբերի, 2021

Իսպանիայի գավաթ. «Սեւիլիան» հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց չորրորդ դիվիզիոնի թիմին

«Սեւիլիան» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Անդրայչին», որը ներկայացնում է Բալեարյան կղզիները։

Պրիմերայի երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան» միայն հետխաղային 11 մետրանոցներով առավելության հասավ «Անդրայչի» նկատմամբ՝  6։5։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

1/32 եզրափակիչի մյուս հանդիպումներում «Ռեալ Սոսյեդադը» 3։0 հաշվով հաղթեց «Սամորային», «Ռայո Վալյեկանոն» 3։1 հաշվով պարտության մատնեց «Բերգանտինյոսին»։ Հաղթող թիմերը դուրս եկան հաջորդ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում