01:38  ,  13 դեկտեմբերի, 2021

Մբապեի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն պարտության մատնեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում ՊՍԺ-ն տանը մրցեց «Մոնակոյի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ։

Առաջին գոլը նա խփեց 11 մետրանոցից, երկրորդի դրվագում գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Մբապեն 100-րդ գոլը խփեց Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի հետ։ Նա եւս 16 գոլ առաջնությունում խփել է «Մոնակոյի» կազմում։

ՊՍԺ-ն առաջատարն է՝ 45 միավոր։ «Մոնակոն» 8-րդն է՝ 26 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 2։0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 12, 11մ, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում