01:38 13 դեկտեմբերի, 2021Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում ՊՍԺ-ն տանը մրցեց «Մոնակոյի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ։
Առաջին գոլը նա խփեց 11 մետրանոցից, երկրորդի դրվագում գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Մբապեն 100-րդ գոլը խփեց Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի հետ։ Նա եւս 16 գոլ առաջնությունում խփել է «Մոնակոյի» կազմում։
ՊՍԺ-ն առաջատարն է՝ 45 միավոր։ «Մոնակոն» 8-րդն է՝ 26 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր
ՊՍԺ - «Մոնակո»՝ 2։0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 12, 11մ, 45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.