22:24  ,  12 դեկտեմբերի, 2021

«Քրիսթալ Փելասն» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Քրիսթալ Փելասն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Լոնդոնյան թիմին հաղթանակ բերեցին անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերի դուբլը եւ անգլիացի պաշտպան Ջեյմս Թոմքինսի գոլը։

«Քրիսթալ Փելասը» 19 միավորով 12-րդն է, «Էվերտոնն» ունի 18 միավոր եւ 14-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 3։1 (տեսանյութ)

Քոնոր Գալագեր, 41, 90+4, Ջեյմս Թոմքինս, 62  - Խոսե Սալոմոն Ռոնդոն, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով