12:13  ,  12 դեկտեմբերի, 2021

«Ռեալ» - «Աթլետիկո»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Ռեալը» կընդունի չեմպիոն «Աթլետիկոյին»։ Բուքմեյքերները մադրիդյան դերբիում կանխատեսում են Արքայական ակումբի հաղթանակը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․05 գործակցով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 3․60 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50։

«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։ «Ռեալը» 16 խաղից հետո 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից»։ «Աթլետիկոն» 15 խաղում վաստակել է 29 միավոր եւ չորրորդ տեղում է։

Իսպանիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռեալը» տանը «Աթլետիկոյին» հաղթել է 2։0 հաշվով, երկրորդ շրջանի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում