02:45  ,  6 դեկտեմբերի, 2021

Հեմիլթոնը հավասարվեց Ֆերստապենին, չեմպիոնը հայտնի կդառնա վերջին փուլում (ֆոտո, վիդեո)

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի փողոցներում անցկացված Ֆորմուլա-1-ի նախավերջին փուլում հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը։ «Մերսեդեսի» մրցարշավորդը լավագույն եռյակում հետ թողեց «Ռեդ Բուլի» հոլանդացի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենին եւ «Մերսեդեսի» երկրորդ ներկայացուցիչ Վալտերի Բոտասին (Ֆինլանդիա)։

Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակում նաեւ հպում եղավ Հեմիլթոնի եւ Ֆերստապենի բոլիդների միջեւ։ Առաջին տեղի համար պայքարում Ֆերստապենը դուրս մղեց բրիտանացուն, սակայն հետո անսպասելիորեն որոշեց առաջ թողնել, եւ Հեմիլթոնը հետեւից բախվեց Ֆերստապենի բոլիդին՝ թեթեւ վնասելով այն։ Երկուսն էլ կարողացան շարունակել մրցարշավը, Հեմիլթոնը հետագայում առաջ անցավ։

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը հավասարվեց Ֆերստապենին, որն ավելի շատ հաղթանակների շնորհիվ առաջինն է։ Չեմպիոնը հայտնի կդառնա վերջին փուլում՝ դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում անցկացվելիք ԱՄԷ-ի Մեծ մրցանակում։

Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 50 շրջան
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») + 11.825
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +27.531
  4. Էստեբան Օկոն («Ալպին») +27.633
  5. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն») + 40.121
  6. Պյեր Գասլի («Ալֆա Տաուրի») +41.613
  7. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +44.475
  8. Կառլոս Սայնս կրտսեր («Ֆերարի») +46.606
  9. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +58.505
  10. Լանդո Նորիս («Մաքլարեն») + 1։01․358
  11. Լենս Ստրոլ («Աստոն Մարտին») +1:17.212
  12. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +1:23.249
  13. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին») +1 շրջան
  14. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի») +1 շրջան
  15. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո») +1 շրջան
  16. Սեբաստիան Ֆետել («Աստոն Մարտին»)՝ դուրս է մնացել
  17. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ դուրս է մնացել
  18. Ջորջ Ռասել («Ուիլյամս»)՝ դուրս է մնացել
  19. Նիկիտա Մազեպին («Հաաս»)՝ դուրս է մնացել
  20. Միկ Շումախեր («Հաաս»)՝ դուրս է մնացել

Ընդհանուր հաշվարկ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 369,5 միավոր
  2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 369,5
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 218
  4. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 190
  5. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 158
  6. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 154
  7. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 149,5
  8. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն»)՝ 115
  9. Պյեր Գասլի («Ալֆա Տաուրի»)՝ 100
  10. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին»)՝ 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English