23:22  ,  4 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ հետ թողեց «Լիվերպուլին» ու «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուոթֆորդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ «Ութֆորդը» վերջնամասում կարողացավ մեկ գոլ խփել կոլումբացի հարձակվող Կուչո Էրնանդեսի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 35 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ հետ թողնելով «Լիվերպուլին» (34 միավոր) եւ «Չելսիին» (33 միավոր)։ «Ուոթֆորդը» 17-րդն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 (տեսանյութ)

Կուչո Էրնանդես, 74 - Ռահիմ Ստերլինգ, 4, Բերնարդու Սիլվա, 31, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ