ORRRRRRIIIIIIIIIIIGGGGGIIIIIIIIIIIIIIIIII pic.twitter.com/dqdtmYw1Xm
— Liverpool FC (@LFC) December 4, 2021
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Ավելացված 5-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին։
«Լիվերպուլը» 34 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Երկրորդ տեղում «Չելսին» է՝ 33 միավոր։ 1 հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդն է։ «Վուլվերհեմփթոնը» 8-րդն է՝ 21 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)
Դիվոկ Օրիգի, 90+5
«Նյուքասլ» - «Բարնլի»՝ 1:0
Կալում Ուիլսոն, 40
«Սաութհեմփթոն» - «Բրայթոն»՝ 1։0
Արմանդո Բրոյա, 29
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում