19:14  ,  2 դեկտեմբերի, 2021

WTA-ն չեղարկել է թենիսի կանանց մրցաշարերը Չինաստանում եւ Հոնկոնգում

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) չեղարկել է բոլոր միջազգային մրցաշարերը Չինաստանում եւ Հոնկոնգում չինացի թենիսիստուհի Պեն Շուայի հետ կապված իրավիճակի պատճառով։ Անցած ամիս Պեն Շուայը Չինաստանի նախկին փոխվարչապետ Չժան Գաոլիին մեղադրել էր իր նկատմամբ սեռական բռնության մեջ եւ դրանից հետո կապի դուրս չէր գալիս։

Չինական լրատվամիջոցները պնդում են, որ թենիսիստուհու հետ ամեն ինչ կարգին է, սակայն Եվրամիության ներկայացուցիչները կասկած են հայտնել, որ մարզուհին ազատության մեջ է, հաղորդում է ESPN-ը։

«Ես հայտարարում եմ Չինաստանում եւ Հոնկոնգում WTA-ի բոլոր մրցաշարերի չեղարկման մասին։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող են մեր մարզուհիները հանդես գալ այնտեղ, որտեղ Պեն Շուային թույլ չեն տալիս ազատ հաղորդակցվել։ Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ ճնշում են գործադրում, որպեսզի նա հերքի իր մեղադրանքները սեռական բռնության վերաբերյալ»,- ասել է WTA-ի ղեկավար Սթիվ Սայմոնը։

Նա հայտնել է, որ թեեւ WTA-ն հիմա գիտի Պեն Շուայի գտնվելու վայրը, սակայն լուրջ կասկածներ ունի, որ նա ազատության մեջ է, անվտանգ միջավայրում է եւ չի ենթարկվում ճնշումների։

WTA-ն Չինաստանի իշխանություններին կոչ է արել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ