00:54  ,  1 դեկտեմբերի, 2021

Թոմաս Տուխել․ Մեծ կասկածներ ունեմ ֆուտբոլում անհատական մրցանակների վերաբերյալ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է ֆուտբոլում անհատական մրցանակների թեմային։

«Ես մեծ կասկածներ ունեմ ֆուտբոլում անհատական մրցանակների վերաբերյալ։ Սա շատ բարդ մարզաձեւ է, որում շատ բան կախված է թիմային աշխատանքից եւ հաջողությունից։

Մեկ խաղացողը չի կարող ինքուրույն հաղթանակ բերել ֆուտբոլային խաղում, դա հնարավոր չէ։

Եթե առանձին ֆուտբոլիստներ փայլում են, ապա միայն թիմային ջանքերի շնորհիվ։ Այդ պատճառով էլ մենք ուրախ ենք, որ ճանաչվեցինք տարվա լավագույն ակումբ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում France Football-ն առաջին անգամ սահմանել էր նաեւ տարվա լավագույն ակումբի անվանակարգ։ Մրցանակը բաժին հասավ «Չելսիին», որը Չեմպիոնների լիգայի գավաթից բացի այս տարի նվաճել է նաեւ Եվրոպայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում