19:19  ,  17 նոյեմբերի, 2021

Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ դուրս եկավ ATP Finals-ի կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ դուրս եկավ ATP Finals-ի կիսաեզրափակիչ։

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում սերբ թենիսիսը 6։3, 6։2 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ եւ ապահովեց տեղը ուժեղագույն քառյակում։

Ջոկովիչը 40-րդ հաղթանակը տարավ տարվա ամփոփիչ առաջնության հանդիպումներում՝ գերազանցելով չեխ Իվան Լենդլի ցուցանիշը՝ 39 հաղթանակ։ Առաջին տեղում աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 59 հաղթանակ։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 7,25 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով