01:42  ,  12 նոյեմբերի, 2021

ԱԱ-2022․ Գերմանիան հաղթեց՝ 9։0, Ռումինիան ու Իսլանդիան գոլ չխփեցին, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի  նախավերջին տուրում Գերմանիայի հավաքականն ընդունեց Լիխտենշտեյնի թիմին եւ հաղթեց 9։0 հաշվով։ Գերմանիան դեռ նախորդ տուրում էր ապահովել առաջին տեղն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։

Երկրորդ տեղի եւ անցումային հանդիպումների մասնակցելու իրավունքի հնարավորություն պահպանող Ռումինիայի հավաքականը տանը չկարողացավ հաղթել Իսլանդիային՝ 0։0։

Ռումինիան 14 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող Հյուսիսային Մակեդոնիայից, որը 5։0 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Գերմանիա - Լիխտենշտեյն՝ 9։0 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 11, 11մ, Դանիել Կաուֆման, 20, ինքնագոլ, Լերոյ Սանե, 22, 49, Մարկո Ռոյս, 23, Թոմաս Մյուլեր, 76, 86, Ռիդլե Բակու, 80, Մաքս Գոպել, 89, ինքնագոլ

Հեռացում՝ Իենս Հոֆեր (Լիխտենշտեյն), 9

Ռումինիա - Իսլանդիա՝ 0։0

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տրայկովսկի, 22, Էնիս Բարդի, 37, 66, 11մ, 90, 11մ, Միլան Ռիստովսկի, 79

A խումբ

Իռլանդիա - Պորտուգալիա՝ 0։0

Հեռացում՝ Պեպե (Պորտուգալիա), 82, երկրորդ դեղին քարտ

Ադրբեջան - Լյուքսեմբուրգ՝ 1։3 (տեսանյութ)

Ազեր Սալահլի, 82 – Ժերսոն Ռոդրիգեշ, 67, 90+1, Սեբաստիան Տիլ, 78

Հեռացում՝ Թելուր Մութալիմով (Ադրբեջան), 21

B խումբ

Հունաստան - Իսպանիա՝ 0։1

Պաբլո Սարաբիա, 26, 11մ

Վրաստան - Շվեդիա՝ 2։0 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 61, 77

H խումբ

Մալթա - Խորվաթիա՝ 1։7

Մարսելո Բրոզովիչ, 31 - Իվան Պերիշիչ, 6, Դուե Չալետա-Ցար, 22, Մարիո Պաշալիչ, 39, Լուկա Մոդրիչ, 45+1, Լովրո Մայեր, 47, 64

Սլովակիա - Սլովենիա՝ 2։2

Օնդրեյ Դուդա, 58, 11մ, Դավիդ Ստրելեց, 74 - Միհա Զայց, 18, Միհա Մեւլյա, 62

Հեռացում՝ Միհա Բլաժիչ (Սլովենիա), 57, երկրորդ դեղին քարտ

Ռուսաստան - Կիպրոս՝ 6։0 (տեսանյութ)

Ալեքսանդր Երոխին, 4, 87, Ֆյոդոր Սմոլով, 55, Ալեքսեյ Սուտորմին, 62, Անտոն Զաբոլոտնի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում