19:49  ,  11 նոյեմբերի, 2021

Հայաստանի հավաքականի ժամանումը «Հանրապետական» ստադիոն (ֆոտո, վիդեո)

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ ֆուտբոլի Հայաստանի հավաքանը ժամանեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն։

Մուտքի մոտ ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ լուսանկարվելու համար պատանիներ էին հավաքվել, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց մոտենալ հավաքականի ավտոբուսին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։ 

Թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 21։00

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բալեկյան։

Գերմանիա - Լիխտենշտեյն՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Իսլանդիա՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում