16:12  ,  11 նոյեմբերի, 2021

Հայաստանի Մ-21 հավաքականի մարզումը Գրենոբլում (տեսանյութ)

Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի H խմբի 6-րդ տուրի հանդիպմանը պատրաստվող Հայաստանի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը նոյեմբերի 11-ին կմրցի Ֆրանսիա Մ-21 հավաքականի հետ։

Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցել են նաև Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Արտյոմ Գյուրջյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հավաքականը Ֆրանսիա էր մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան - «Շիրակ»

Պաշտպաններ

Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «ՈՒրարտու»

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Գևորգ Տարախչյան - «Սևան»

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ

Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով